Nostalgy Band at Takri
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսի վերադարձ չի իրականացվում
Մայիսի 23-ին և հունիսի 22-ին, գեղեցիկ երաժշտական ճանապարհորդություն դեպի հին ու բարի ժամանակներ!!!
Nostalgy Band-ը կներկայանա հրաշալի մի ծրագրով` 60-80 ական թվականների տրամադրությունն ու մթնոլորտը փոխանցելով հանդիսատեսին։
Ծրագրում տեղ են գտել երևանյան, հայկական-կոմպոզիտորական, Արևելահայկական և Արևմտահայկական ռետրո երգ-երաժշտության ամենաճանաչված և սիրված ստեղծագործությունները.
Գեորգի Մինասյան, Արտաշես Ավետյան և Լոլա Խոմյանց, Ռայիսա Մկրտչյան, Հարութ Փամբուկչյան, Ադիս Հարմանդյան, Արա Քեքեջյան...Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէ՜ այն սիրված կատարողների, ում երգացանկի լավագույն գործերով, մայիսի 23-ին, ներկանալու է Nostalgy Band-ը։
Ի դեպ` այսօր, բեմում, լինելու են նաև հաճելի և յուրատուկ անակնկալներ...
Ուրեմն` բաց մի՜ թողեք այս օրն անմոռանալի դարձնելու Ձեր հնարավորությունը և իմաստավորեք Ձեր ժամանցը ընտանեկան ու քաղաքակիրթ մի վայրում, որտեղ մի՜շտ սիրով սպասում են Ձեզ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։
Տոմսերի արժեքը՝ 3,000 - 5,000 դրամ