Malevolent Creation in Yerevan
Zhesht Events-ն ուրախ է ներկայացնել Ֆլորիդյան death metal-ի հիմնասյուներից մեկը Հայաստանում։
Malevolent Creation խումբը ձևավորվել է 1980-ականների վերջում Բաֆալոյում, Նյու Յորք, սակայն շուտով տեղափոխվեց Ֆլորիդա, դառնալով այնտեղի դեթ մեթալ բեմի առանցքային խմբերից մեկը, պայմանագիր ստորագրելով Roadrunner Records-ի հետ։ 90-ականների սկզբում թողարկելով այնպիսի արդեն դասական համարվող ձայնասկավառակներ ինչպիսին են The Ten Commandments-ն ու Retribution-ը, խումբը կարևոր դեր ունեցավ ժանրի ձևավորման մեջ և ավելի քան երեք տասնամյակ անց շարունակում են մնալ դեթ մեթալի անկոտրում ուժ։
Համերգին կմիանան տեղական DeathSpawn և Rampant Beast խմբերը Երևանից և Angel of Disease խումբը Թիֆլիսից։
Early bird (առաջին 50 տոմսեր)՝ 10.000 դր
Առաջին խմբաքանակ (հաջորդ 100 տոմս)՝ 12.000 դր
Երկրորդ խմբաքանակ (մնացած տոմսերը)՝ 14.000 դր