Անասելի թախիծի բառարանը | The dictionary of obscure sorrows
ԱՆԱՍԵԼԻ ԹԱԽԻԾԻ ԲԱՌԱՐԱՆԸ | THE DICTIONARY OF OBSCURE SORROWS
«Կաննոն Դանս» մանկական թատրոն (Սանտկ Պետերբուրգ, Ռուսաստան)
Այս ներկայացումը դեռահասության փոթորկալից շրջանի իրական ուսումնասիրություն է՝ ոգեշնչված Ջոն Քյոնինգի «The Dictionary of Obscure Sorrows» արտասովոր բառարանից, ուր զետեղված են իրենց բնութագրող բառ դեռևս չունեցող անասելի էմոցիաները նկարագրող՝ հեղինակի ստեղծած նորաբանությունները։
Անբացատրելի մտքեր, զգացողություններ ու զգացմունքնեն, մարմնի անբացատրելի փոփոխություններ․․․ Սրանք են դեռահասության շրջանի բարդությունները, որոնք հենց հիմա վերապրում են նաև թատրոնի պատանի կատարողները։ Իսկ Յոհան Սեբաստիան Բախի անմահ երաժշտությունն ընդգծում է միայն մարդկային կյանքի այդ անբացատրելիությունը։
Պարուսույց՝ Վալերիա Կասպարովա (Հայաստան)
Երաժշտությունը՝ Յոհան Սեբաստիան Բախ
Տևողությունը՝ 30 րոպե
Նվիրվում է Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։
Հատուկ SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային փառատոնի համար ներկայացումը վերածվել է site-spesific պերֆորմանսի, որը տեղի կունենա Ազգային պատկերասրահի աստիճաններին և Հայ միջնադարյան արվեստի սրահում։
Ներկայացման տոմսը հնարավորություն է տալիս շրջել Պատկերասրահի բոլոր դահլիճներում։
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ: