Արյունը՝ կյանքի սիմֆոնիա
ՄեդՊրոգրես առողջապահական հիմնադրամը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ համագործակցությամբ ներկայացնում են աննախադեպ մշակութային նախագիծ, գաղափարի հեղինակ՝ Լիլիթ Գաբրիելյան :
Նախագծի նպատակն է մշակույթի միջոցով խթանել կյանքեր փրկելու պատրաստակամությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության զգացումը և ձևավորել առողջապահական խնդիրների հանդեպ գիտակից վերաբերմունք։
«Արյունը՝ կյանքի սիմֆոնիա…» նախաձեռնության առաջին համերգը բաբաջանյանական է։
Ծրագիրն իրականացվում է Հանրային Ռադիոյի Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Ծրագրում կհնչեն Բաբաջանյանական ստեղծագործություններ հայտնի մեներգիչների կողմից՝
1. Մաշա Մնջոյան,
2.Սյուզաննա Մելքոնյան
3.Սոնա Ռուբինյան
4.Արթուր Աղաջանով
5.Հասմիկ Հարությունյան (սոպրանո)
և այլոք:
Դաշնակահար՝ Մարտին Վարդազարյան
Նախագծի հեղինակներ՝
Տաթևիկ Խաչատրյան
Լիլիթ Գաբրիելյան
Գործընկերներ՝
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն
«ՔլինՉոյս» պայմանագրային հետազոտական կազմակերպություն
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ։
