Cinema
«Կատվի կյանքը»
Փոքրիկ աղջկա և նրա կատվի փարիզյան արկածների մասին «Կատվի կյանքը» (2010) անիմացիոն, ընտանեկան noir-ը դիտելու ենք հունիսի 20-ին Թումո Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Կողբում։
Ժան-Լու Ֆելիսիոլիի և Ալեն Գանյոլի ֆիլմն ունի յուրահատուկ ռետրո ոճ, որն ընդգծում է փարիզյան մռայլ, բայց հմայիչ մթնոլորտը։ Այն լի է բարությամբ, քաջությամբ, անակնկալ հերոսներով ու կտրուկ շրջադարձներով։
«Կատվի կյանքն» առաջադրվել է Օսկարի «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:
Երբ | Հունիսի 20 Վայր
| Թումո Երևան՝ 18:00, Գյումրի, Դիլիջան, Կողբ` 17:00Լեզու | ռուսերեն` անգլերեն ենթագրերով (Գյումրի, Դիլիջան, Կողբ), ֆրանսերեն` անգլերեն ենթագրերով (Երևան)
Տևողություն | 70'
Տարիք` 9+
Մուտքն ազատ է:
