Bossa Nova
Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայանա իր ամենաամառային “BRAZIL VIBES” ծրագրով՝ խոստանալով ճամփորդություն դեպի սամբայի և բոսա-նովայի գունեղ աշխարհ։
Օգոստոսի 6-ին, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում մեծ ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն բրազիլական երաժշտության լեգենդների՝ Անտոնիո Կառլոշ Ժոբիմի, Սիլվիո Սեզարի, Ժոզե Լեուկաջիուի, Արի Բարրոզուի, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ոգեշնչված բոսա-նովայի ու սամբայի ոճով։
Ամենահայտնի բրազիլական երգերով հանդես կգան երգչուհիներ Սոնա Շիրոյանը և Անուշ Բադալյանը։
Միացե՛ք մեզ երաժշտությամբ լի տաք ամառային երեկո անցկացնելու համար։
Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան
Ժամը 20:00
Ճարտարապետների միության դահլիճ (Բաղրամյան 17)
Տոմսերի արժեքը՝ 3000 - 5000 դրամ
Կազմակերպիչ՝ Հայաստանի պետական <<Ջազ>> նվագախումբ
