Other
Ինչպես ճանապարհորդել առանց փողի
Ճանապարհորդությունը հարուստ մարդկանց արտոնությունը չէ: Թյուր կարծիք կա, որ ճանապարհորդելու և աշխարհն ուսումնասիրելու համար շատ փող է հարկավոր: Ամենևին էլ՝ ոչ:
Միացեք մեր փորձի փոխանակման ժամին այս չորեքշաբթի և իմացեք՝ ինչպես ճանապարհորդել առանց փողի կամ շատ փոքր բյուջեով: Մեր Արտյոմը՝ փորձառու "հիչհայքերը", մեզ հետ կկիսվի իր փորձով, ճանապարհային խենթ պատմություններով և լուսանկարներով:
Ո՞վ գիտի, միգուցե, այս պատմություններից հետո, հենց դու որոշես ճանապարհ դուրս գալ և ուղևորվել դեպի մի էկզոտիկ երկիր՝ դառնալով մեր հետագա Փորձի փոխանակման ժամերից մեկի հյուրը: