Մկան Թակարդ
Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերն են Երևանում
Ագաթա Քրիստիի
«Մկան թակարդ»
Դերերում`
Հովհաննես Հասասյան /միստր Ռալսթոն/
Անուշ Զանգիզորյան /միսիս Ռալսթոն/
Մարտուն Ղևոնդյան /մայոր Մետկաֆ/
Ալլա Ստեփանյան /միսիս Բոյլ/
Նորայր Հերգնյան /Պարավիչինի/
Սուսաննա Սարգսյան /միսիս Քեյսուել/
Մուշեղ Սիմոնյան /սերժանտ Թրոթթեր/
Հովհաննես Վարդանյան /Քրիստոֆեր Ռեն/
Բեմադրությունը` թատրոնի գլխ. ռեժիսոր Նորայր Հերգնյանի
Գործողությունները ծավալվում են նորաբաց ,,Մոնկսուել-Մենոր,, հյուրատանը, որը պատկանում է
երիտասարդ Ռալսթոն ամուսնական զույգին։ Հյուրատունը ընդունում է իր հյուրերին՝ Քրիստոֆեր Ռենին, միսիս Բոյլին, մայոր Մետկաֆին, միսիս Քեյսուելին, պարոն Պարավիչինին եւ վերջում գալիս է ոստիկանության սերժանտ Թրոթթերը՝ ավելի վաղ կատարված սպանության հետքերով։ Սպանվել էր ոմն Մորին Լայոնը, որի մոտ հայտնաբերվել էր նոթատետր, որն էլ սերժանտին ուղղորդել էր ,,Մոնկսուել -Մենոր,, հյուրատուն։ Ոստիկանությունը ռադիոյով հայտնում է, որ փնտրում է սպանության կասկածյալին՝ մուգ վերարկուով, վառ գույնի շարֆով եւ ֆետրե գլխարկով մարդու։
Տոմսերի արժեքը՝ 1500-3000դրամ
