Concert
Պերճ Թյուրաբյան
Բանասեր, թարգմանիչ, գրադարանագետ, երաժիշտ Պերճ Թյուրաբյանը 1960-ական թվականներին Հայաստանում սկիզբ առած հեղինակային երգի ամենավառ ներկայացուցիչներից է։
Հեղինակային համերգներ է ունեցել Հայաստանի, Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։
Հայերեն է թարգմանել ու կատարել Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի ու Շառլ Ազնավուրի և այլոց ստեղծագործությունները։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին Արդեանում առաջին անգամ Պերճ Թյուրաբյանը կներկայացնի Լեոնարդ Կոհենի և Բոբ Դիլանի ստեղծագործությունները` հայերեն լեզվով։
Մուտքն անվճար է:
