Նոր Սանտա Կլաուսը
Նոր Սանտա Կլաուսը │ 3+
(Ամանորի հեքիաթ 1 գործողությամբ)
Պիեսի հեղինակ, բեմադրիչ՝ Սարգիս Շողունց
Բեմանկարիչ՝ Տիգրան Հարությունյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադևոսյան
Պարուսույց՝ Նունե Կիրակոսյան
Լուսային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան
«Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում էհեռավոր Հյուսիս, որտեղ սառնամանիքի և ձյան մեջ ապրում է մեր մանկության ամենասիրելիկերպարը՝ Սանտա Կլաուսը։ Նա արդեն լի է տարիների փորձառությամբ, բայց եկել է ժամանակըհանգստի անցնելու և իր առաքելությունը՝ բարության, հավատքի ու հրաշքների տարածումը,փոխանցել իր թոռանը՝ հաջորդին, սակայն պարզվում է, որ երիտասարդը դեռ պատրաստ չէ կրելայդ պատասխանատու և պատվաբեր կոչումը, և Սանտա Կլաուսը սկսում է իր հեքիաթային ուղևորությունը՝որոնելու մի մարդու, ով մանկությունից հավատացել է հրաշքներին և իր զավակին նույնպեսդաստիարակում է նույն ոգով։ Հեռավոր արևմտյան քաղաքում նրանք հանդիպում են բարի սրտովմի ընտանիքի, որի հայրն իր պարզությամբ և ազնվությամբ ապացուցում է, որ հենց ինքն էկոչված լինել նոր Սանտա Կլաուսը։ Դեպի հրաշքներ տանող ճանապարհը լի է բազմաթիվ փորձություններով։Նախանձով ու չարությամբ լցված Սանտա Կլաուսի թոռը, փորձում է խոչընդոտել ընտրությանը,սակայն բարի սրտերը և հրաշքներին հավատը հաղթահարում են բոլոր փորձությունները։ Չարիծրագրերը ձախողվում են, և Ավագների խորհուրդը հաստատում է նոր Սանտա Կլաուսին՝ վստահելովնրան աշխարհին բարություն պարգևելու մեծ առաքելությունը։
Տոմսերի արժեք՝ 1500-4000 դրամ
Կազմակերպիչ ` Կ․Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
