Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ)
Տոմսերը գնելուց հետո խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 060-276-000, քանի որ գնված տոմսերով կարող եք գնալ Ձեր նախընտրած օրը՝ նախնական հաստատմամբ
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Դսեղ
Հովհաննես Թումանյանի հայրական տունը Լոռու մարզի Դսեղ գյուղում է։ Այն թանգարան է դարձել 1939 թվականին, ներկայացնում է Ամենայն հայոց բանաստեղծի կյանքն ու գործը, նրա տոհմի պատմությունը։
Տուն-թանգարանի բակում է հանգչում մեծանուն բանաստեղծի սիրտը։
Թանգարանն այցելուին առաջարկում է բազմաթիվ ժամանցային, կրթական, ճանաչողական ծրագրեր՝ թումանյանական հերոսներ, խաղեր, խարույկ ու երգ, արշավներ, վարպետության դասեր․․․
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ է։
Թանգարանը բաց է
Երեքշաբթի-շաբաթ՝ 11:00-17:00
Կիրակի՝ 11:00-16:00
Երկուշաբթի ՝ հանգստյան օր
Կազմակերպիչ՝ Գրականության և արվեստի թանգարան
