Այս կանաչ, կարմիր աշխարհը
Տևողությունը՝ 1 ժամ
«Այս կանաչ, կարմիր աշխարհը»
Հրանտ Մաթևոսյան
16+
Դրամա մեկ գործողությամբ
Տևողությունը՝ 1 ժամ
«Այս կանաչ, կարմիր աշխարհը» ներկայացումը Սոնայի ու Դիլանի ողբերգական սիրո պատմությունն է։
Դիլանը կրում է իր հիշողությունները՝ անընդհատ վերապրելով դրանք մտքում, փորձելով հասկանալ, գտնել, վերադառնալ։ Անիրական մի փորձի մեջ՝ փոխելու այն, ինչ արդեն անցել է, մեր առաջ բացվում է փխրուն, միայնակ, վիրավորված սիրտը։ Հիշողությունների խաչմերուկում բացվում են սերն ու տառապանքը, բնության լռուն գեղեցկությունն ու նրա անողոք դաժանությունը, կյանքի անկասելի հոսքը։
Այս ներկայացումը հրավիրում է խորհելու ճակատագրի, պատասխանատվության, պատրանքների և իրականության չհատվող զուգահեռների մասին:
Բեմադրություն և բեմանկարչություն՝ Տաթևիկ Մելքոնյան
Դերերում՝ Գարիկ Առաքելյան, Զոի Սահակյան, Աննա Պետրոսյան, Հասմիկ Գյոկչյան, Լուսինե Հայրապետյան, Վազգեն Մկրտչյան
Զգեստների և պաստառի ձևավորում՝ Իվանա Կրչադինաց
Պլաստիկ լուծումներ՝ Հայարփի Զուռնաչյան
Հատուկ շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին՝ հովհանավորության և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար;
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ:
Կազմակերպիչ՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն ՀՈԱԿ
Հասցեն Խորենացի 18
