DJ Meets Orchestra
Առաջին համերգից հետո, որը վերածվեց իրական երաժշտական սենսացիայի, DJ Meets Orchestra-ը կրկին բեմում է:
Սա այն նախագիծն է, որը ապացուցեց՝ սիմֆոնիկ երաժշտությունն ու էլեկտրոնային էներգիան կարող են միավորվել մեկ հզոր շոուի մեջ :
Եվ հիմա՝ հանդիսատեսի մեծ պահանջով, այն վերադառնում է՝ ավելի մեծ, ավելի հզոր և ավելի տպավորիչ։
Լեգենդար դասական ստեղծագործությունները կրկին կհնչեն նոր շնչով՝ սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ և ժամանակակից էլեկտրոնային մշակումներով:
DΞRHOVΛ — live electronics
Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով
Կենդանի էներգիա | Հզոր ռիթմեր | Անմոռանալի մթնոլորտ
Եթե բաց եք թողել առաջինը — հիմա ձեր հնարավորությունն է.
Եթե եղել եք — պատրաստվեք զգալ կրկին:
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 ՀՀ դրամ։
Համերգի կազմակերպիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
