Որդին
«Որդին» | Ֆլորիան Զելլեր
Դրամա, 18+
Տևողությունը՝ 90ր.
Ֆլորիան Զելլերի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Որդին» ներկայացումը պատմում է մի դեռահասի մասին, որը տեղափոխվում է ապրելու իր հոր և նրա նոր ընտանիքի հետ։ Նոր միջավայրում տղան փորձում է հարմարվել, սակայն չլսված ցավը, լռությունը և ծնողների չկրած պատասխանատվությունը աստիճանաբար խորացնում են նրա հոգեկան ճգնաժամը։
Ներկայացումը բացահայտում է ժամանակակից ընտանիքի խոցելի կառուցվածքը՝ ներկայացնելով ընտանեկան բարդ փոխհարաբերությունները, ծնողական պատասխանատվության սահմանները և վերհանում հոգեկան առողջության հետ կապված բարդ հարցերը։
Ռեժիսոր՝ Դավիթ Խալաթյան, Նկարիչ՝ Նարեկ Մինասյան, Թարգմանիչ՝ Սաթէ Խաչատրյան
Դերերում՝ Նարեկ Դավթյան, Մուրադ Նադիրյան, Քրիստինա Հովակիմյան, Մարիամ Դավթյան, Կարեն Խաչատրյան, Ռուդիկ Մարտիրոսյան
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ
Հասցե՝ Աբովյան 11
Կազմակերպիչ՝ Փոքր թատրոն
