ՉարGPT
Սամվելն ու Արմենը, բացի հայր և որդի լինելուց, նաև լավագույն ընկերներ են, սակայն ամեն բան փոխվում է, երբ հայտնվում է Կիբերմենը, ով համացանցային գրավչություններով Արմենին աստիճանաբար «գողանում» է իրական աշխարհից։ Արմենի ու Սամվելի շփումները դառնում են ավելի սառն ու եզակի․ երբեմնի ընկերությունից մնում են միայն հուշեր։
Կհաջողվի՞ արդյոք Սամվելին վերականգնել որդու հետ ունեցած ջերմ հարաբերություններն ու նրան վերադարձնել իրական կյանք, թե՞ վիրտուալ աշխարհը վերջնականապես «կուլ» կտա Արմենին։
Ներկայացումը հեքիաթային կատակերգություն է իրական շփման ու հարաբերությունների մասին՝ համեմված հումորային դրվագներով և երկխոսություններով։
Մտահղացումը՝ Սամվել Թոփալյանի
Բեմադրիչ՝ Էդգար Մեհրաբյան
Պիեսի հեղինակ՝ Նարեկ Ավագյան
Բեմանկարիչ՝ Անդրանիկ Հարությունյան
Գրաֆիկական դիզայն՝ Հայկ Կլեկչյան
Տևողություն՝ 1 ժամ
Տարիք՝ 8+
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Կազմակերպիչ՝ Սամվել Թոփալյան ԱՁ
