Սիրո մեղեդիներ
Մշակութային երեկո Արդեանում (Մուտքն ազատ է)
Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության
Սիրո մեղեդիներ
Փետրվարի 26-ին, ժամը 20․00-ին Արդեանում (Աբովյան 1/1) կկայանա Մշակութային երեկոներ․ Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության խորագիրը կրող հերթական երաժշտական երեկոն, որի ընթացքում հանդես կգան սոպրանո Աննա Գաբրիելյան և ֆրանսիացի բարիտոն, դաշնակահար Պատրիկ Րադըլեն: «Սիրո մեղեդիներ» խորագիրը կրող համերգային երեկոյի ընթացքում կհնչեն սիրո երգեր՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով՝ համամարդկային այս չքնաղ զգացումի մասին պատմելու երաժշտության և երգի լեզվով:
Տեղերը խիստ սահմանափակ են, խնդրում ենք ամրագրել ձեր ներկայությունը նախօրոք զանգահարելով Ardēan / Արդեան` 098 184747 հեռախոսահամարով։
Մուտքն ազատ է, հանգանակությունը ՝ ցանկալի։
Կազմակերպիչ՝ Արդեան
