Ֆրիլանսինգի գաղտնիքները
Ֆրիլանսինգի գաղտնիքները
Ազատությունը սկսվում է այնտեղ, երբ աշխատանքդ այլևս կախված չէ տեղից։
Եթե ուզում ես ունենալ ազատ գրաֆիկ, անկախություն և եկամուտ առանց գրասենյակային սահմանափակումների, ապա այս հանդիպումը քեզ համար է։
Խոսելու ենք իրական գործիքների, իրական հարթակների և գումար աշխատելու մեխանիզմների մասին։
Սեմինարի ընթացքում կքննարկվեն՝
- Ի՞նչ է ֆրիլանսինգը՝ ինչպես սկսել ֆրիլանս աշխատանքը:
- Որտեղի՞ց սկսել՝ Upwork, Fiverr, թե՞ հայկական շուկա:
- «Ի՞նչ կարող եմ անել ես»: Հմտությունների գույքագրում:
- Ինչպե՞ս ստեղծել պորտֆոլիո, եթե սկսնակ եք:
- Ինչպե՞ս խուսափել խաբեբաներից (scams):
- Ժամանակի կառավարում և գործիքներ՝ արդյունավետ աշխատանքի համար:
- Գրագետ հաղորդակցություն՝ ինչպես կառուցել երկարաժամկետ համագործակցություններ:
- Աշխատավարձը և իրավական կողմը:
Սեմինարը կվարի Հայկուհի Ոսկանյանը՝ SEO և SMM ոլորտների փորձագետ, ով թվային մարքեթինգում ունի ավելի քան 9 տարվա փորձառություն։ Նա համագործակցել է Բելգիայի առաջատար ֆրիլանս հարթակներից մեկի հետ և համահեղինակել է օգտակար ուղեցույց ֆրիլանսերների համար։ Հայկուհին ընդգրկված է Բելգիայի ֆրիլանս 48 լավագույն թրեյներների ցանկում՝ հաստատելով իր պրոֆեսիոնալիզմը և ազդեցությունը ոլորտում։
Սեմինարի տևողությունը՝ 1.5 ժամ
Օրը՝ ապրիլի 2
Տարիքը՝ 16+
Տոմսերի արժեքը՝ 7000 դրամ
Կազմակերպիչ՝ AITC
