«Նիժինսկի»
«Նիժինսկի» մոնոներկայացումն իր մեջ է ամփոփում ստեղծագործություն արարելու և հուսահատության միջև ընկած արվեստագետի՝ հայտնի պարող և պարուսույց Վասլավ Նիժինսկու կողմից գրված երկու հարյուր էջանոց օրագրի կարևոր պահերը: Այս ներկայացման մեջ
Նիժինսկին պատկերվում է այն պահին, երբ նա գտնվում է բանականության և խելագարության սահմանագծին: Նիժինսկին, զգալով իրականության հետ կապի անխուսափելի կորուստը և գործադրելով հուսահատ ջանքեր՝սկսում է երկու ամիս շարունակ ջանասիրաբար գրել՝ իր ուղերձն աշխարհին փոխանցելու, իրեն և իր ստեղծագործությունը մոռացությունից փրկելու նպատակով:
Հեղինակ՝ Էռնա Նիկոլա
Բեմադրիչ՝ Մալինա Անդրեի
Դերակատար՝ Ֆիլիպ Ռիստովսկի
Լեզուն՝ ռումիներեն
Տևողությունը՝ 55 րոպե
Տոմսերի արժեքը՝ 2000 - 3000 դրամ:
Կազմակերպիչ՝ «Արմմոնո» փառատոն
