Կապույտ Մոլորակը
Կապույտ Մոլորակը․ մաքուր մոլորակի գաղտնիքը
Տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Հեքիաթի հերոսը՝ պլաստիկե Շիշը, փնտրում է իր ընկերներին և աշխարհում իր իրական տեղը, իսկ այդ ճանապարհին նրան օգնության են հասնում բարի և զվարճալի հերոսներ, ինչպես նաև՝ հանդիսատեսը։
Անսպասելի արկածներով լի ճանապարհին հանդիսատեսը սովորում է շրջակա միջավայրը մաքուր պահելու կարևորության մասին, ինչպես նաև ծանոթանում աղբի տեսակավորման մեթոդներին ու դրանից բխող հիանալի արդյունքին։
Ինտերակտիվ խաղի միջոցով փոքրիկները դառնում են այն հերոսները, որոնք մաքուր կպահեն մեր կապույտ մոլորակը։
Ներկայացումը նախատեսված է 3-9 տարեկան երեխաների համար։
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ /մուտքը տոմսով է նաև ծնողների համար/։
Տևողությունը՝ 40 րոպե:
Հասցե՝ ԲԵԲՈՒԿ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ / Աբովյան 41/4 /։
Արժեքում ներառված է համեղ հյուրասիրություն։
Կաազմակերպիչ՝ Bebook շարժական թատրոն
