Մշակութային երեկո Արդեանում՝ Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության
Մշակութային երեկո Արդեանում
Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության
Հայ-իտալական երկխոսություն
Նոյեմբերի 13-ին Արդեանը կհյուրընկալի դասական երաժշտության մի երեկո, որտեղ հայկական երաժշտական ժառանգությունն ու իտալական երգարվեստը կհանդիպեն մեկ բեմում՝ ստեղծելով մշակույթների նուրբ ու հուզական երկխոսություն։
Երեկոյի ընթացքում տենոր Հայկ Վարդանյանի և դաշնակահար Կատարինե Հովսեփյանի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Վարդան Տիգրանյանի, Ստեփան Ջրբաշյանի, ինչպես նաև Պաոլո Տոստիի, Էռնեստո Դե Կուրտիսի և այլ իտալացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Արդեանի համար երաժշտությունն ու կերպարվեստը մշակութային երկխոսության տարբեր լեզուներ են՝ միավորվող ընդհանուր գեղագիտական տարածքում։
Սիրով հրավիրում ենք ձեզ կիսելու այս երաժշտական երեկոն մեզ հետ։
Նոյեմբերի 13 | 20:00
Արդեան պատկերասրահ | Աբովյան 1/1
Մուտքն ազատ է, հանգանակությունը՝ ցանկալի։
Տեղերը սահմանափակ են․ նախնական ամրագրման համար խնդրում ենք կապ հաստատել Արդեանի հետ։
Կազմակերպիչ՝ Արդեան
A Cultural Evening at Ardēan
Where Visual Art Meets Music
An Armenian–Italian Dialogue
On November 13, Ardēan welcomes an evening of classical music, bringing together the richness of Armenian musical heritage and the expressive beauty of Italian song in a dialogue across cultures.
Performed by tenor Hayk Vardanyan and pianist Katarine Hovsepyan, the programme features works by Komitas, Sayat-Nova, Vardan Tigranyan, Stepan Jrbashyan, as well as Paolo Tosti, Ernesto De Curtis, and other Italian composers.
At Ardēan, music and visual art become complementary languages of cultural expression, meeting in a shared space of artistic dialogue.
We warmly invite you to join us for this special musical evening.
November 13 | 8:00 PM
Ardēan Gallery | 1/1 Abovyan Street, Yerevan
Admission is free; donations are welcome.
Places are limited. Advance reservations are required—please contact Ardēan to reserve your place.
Organized by Ardēan
