«Մոնոգա՛տարի. ճապոնական համ, ձև և ոգի»
Մայիսի 27, ժամը՝ 19:00, Գրականության և արվեստի թանգարան (Արամի 1),
«Մոնոգա՛տարի. ճապոնական համ, ձև և ոգի»
Գրականության և արվեստի թանգարանը ճապոնական խոհանոցի հավատարմագրված մասնագետ Հիրոկի Թաչիրիի և Text'n PayMe կազմակերպության հետ համագործակցությամբ Tokyooo ռեստորանի հովանավորությամբ մեկնարկում է նոր նախագիծ ճապոնական մշակույթի մասին:
Ամեն ամիս թանգարանում տեղի կունենան տարբեր դասախոսություններ, աշխատարաններ ճապոնական արվեստի և բազմաշերտ մշակույթի մասին:
Մայիսի 27-ին կլինի առաջին դասախոսությունը «Մոնոգա՛տարի. ճապոնական համ, ձև և ոգի» խորագրով, որը կվարի Հիրոկի Թաչիրին, ով ճապոնական խոհանոցի հավատարմագրված մասնագետն է Հայաստանում:
«Մոնոգա՛տարի. ճապոնական համ, ձև և ոգի» (Մայիսի 27, 19:00, Արամի 1)
* դասախոսություն սուշիի պատմության, դրա պատրաստման գաղափարների և փիլիսոփայության մասին
* սուշիի 8 տեսակների պատրաստման վորքշոփ
* հնարավորություն միասին սուշի պատրաստելու և դրա տեխնիկաները բացահայտելու
* ուտեստները կպատրաստվեն և մասնակիցներին կմատուցվեն Tokyooo ռեստորանի կողմից:
"Monogatari- Japanese Taste, Form & Spirit
Տոմսերի արժեքը՝ 8000 դրամ:
Կազմակերպիչ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։
