Concert
BTS խմբի 13-ամյակին նվիրված հատուկ բարեգործական համերգ
BTS խմբի 13-ամյակին նվիրված հատուկ բարեգործական համերգ
Հունիսի 13-ին, ժամը 18:00-ին, միասին կստեղծենք մի երեկո, որտեղ կհանդիպեն երաժշտությունը, սերը և բարությունը…
Կայարանի մշակույթի տուն
Հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա 80/1
Այս մանուշակագույն երեկոն նվիրված է ոչ միայն BTS-ի սիրելի երաժշտությանը և անմոռանալի էներգիային, այլ նաև մեծ նպատակին՝ օգնելու երեխաներին
Համերգի ընթացքում իրականացվելու է բարեգործություն՝ ի աջակցություն City of Smile Foundation հիմնադրամի քաղցկեղով հիվանդ երեխաների։
MICHYOS, BANG, SetUp պարային ստուդիաների կողմից կտեսնեք գեղեցիկ պարային cover֊ներ, սպասվում են նաև վոկալային համարներ։
Տոմսերի արժեքը՝ 2000֊4000 դրամ։
Կազմակերպիչ՝ Սարգսյան Մարգարիտա ԱՁ
