Ballet
Երևանի բալետային փառատոնը վերադարձել է
Երևանի բալետային փառատոնը վերադառնում է
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը Թումանյանի անվան զբոսայգում 4-րդ անգամ կիրականացվի երևանյան բալետային միջազգային փառատոնը:
Բացառիկ փառատոնային ծրագրում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված բալետային ստեղծագործությունները:
Հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ կներկայացվի «Թամար» բալետի համաշխարհային պրեմիերան, իսկ հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին:
Մուտքն ազատ է:
Վայրը՝ Թումանյանի անվան զբոսայգի։
