Ջազը ԳԱԹ-ում
ՋԱԶԸ ԳԱԹ-ՈՒՄ
Երևանյան երաժշտասեր հանրությանը սպասվում է բացառիկ երաժշտական երեկո՝ լեցուն ջազային էներգիայով և բարձրակարգ կատարումներով։
Համերգին հանդես կգա երևանյան հանդիսատեսին քաջ հայտնի ջազմեն, մուլտիինստրումենտալիստ (դաշնակահար, սաքսոֆոնահար, թմբակահար, կոմպոզիտոր, գործիքավորող) Արսեն Ներսիսյանի ջազային տրիոն (Սիմոն Դոլմազյան` կոնտրաբասահար, Միհրան ՆԵրսիսյան` թմբկահար):
Երեկոյի հատուկ հյուրերն են ազգությամբ հայ երկու տաղանդավոր երգչուհիները՝
Սիլվիա Բեգլարյան (Իսպանիա)
Պատրիսիա Հովհաննիսյան (Գերմանիա)
Ծրագրում կհնչեն բազմաժանր ստեղծագործություններ՝
ջազ , ֆանկ , ռիթմ Էնդ բլյուզ , սոուլ , սամբա և բոլերո։
Սպասվում է ջերմ մթնոլորտ, կենդանի երաժշտություն և անմոռանալի երաժշտական հանդիպում։
Մայիսին 29
Ժամը՝ 19:00
Մուտքավճար՝ 5.000 ՀՀ դրամ
Կազմակերպիչ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
