Վիշապների պահապանները
Մեր մշակույթի ամենախորհրդավոր կերպարներն ու վիշապաքարերի գաղտնիքները կենդանանում են
Սիրով հրավիրում ենք ձեզ «Վիշապների պահապանները» նախագծի մեկնարկային հանդիպմանը, որտեղ միասին կբացահայտենք հայկական առասպելաբանության նոր շերտերը։
Ի՞նչ է սպասվում օրակարգում.
«Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմի հանդիսավոր պրեմիերա
Ինտերակտիվ զրույց վիշապաքարերի մասին. բացահայտելու ենք մեր հնագույն ժառանգությունը
Կրթական գրքույկի և նոր երգի շնորհանդես
Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի և «Օնօֆֆ» ստուդիայի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։
Վայրը՝ Կինոմոսկվա
Օրը՝ մայիսի 27
Ժամը՝ 12:00
Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են։ Խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://forms.gle/NNyCmrFXJNrfcnut8
Մեկնարկային ցուցադրությանը հաջորդելու են ցուցադրություններ մարզերում։
Առաջիկայում սպասեք մեզ․
Արմավիրում՝ մայիսի 29-ին, ժամը 14:00-ին
Հրազդանում՝ մայիսի 30-ին, ժամը 12:00-ին
Չարենցավանում՝ մայիսի 30-ին, ժամը 16:00-ին
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://forms.gle/NNyCmrFXJNrfcnut8
