Բումերանգ անսամբլ
«Խաչմերուկներ 2026. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլի համերգը։
Մասնակցում են․
Զոյա Սարգսյան — վոկալ
Գրիգոր Բուդաղյան — կլարնետ
Հայկազ Բալումյան — դուդուկ
Ալեքսանդրա Հայրապետյան — ջութակ
Լիլիթ Խաչունց — թավջութակ
Մերի Շարբաթյան — դաշնամուր
Միլետա Ղազանչյան — դաշնամուր
Ծրագրում
Բրոնիուս Կուտավիչյուս (1932–2021) — «8 Stasio Miniatiūros» ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (հայկական պրեմիերա)
Միլետա Ղազանչյան (ծնվ. 2004) — «Up-Down» վոկալի և դաշնամուրի համար (հայկական պրեմիերա)
Գալինա Ուստվոլսկայա (1919–2006) — Տրիո կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար (հայկական պրեմիերա)
Հայկազ Բալումյան (ծնվ. 2004) — «Mysticos» դուդուկի, թավջութակի և դաշնամուրի համար (համաշխարհային պրեմիերա)
Վարդան Հարությունյան (ծնվ. 1987) — «3 Songs» վոկալի, կլարնետի և դաշնամուրի համար
Հունիսի 6-ին, ժամը 19։30
Արժեքը՝ 4000 դրամ
Տևողությունը՝ 1 ժամ
Կազմակերպիչ՝ «Ավ. Իսահակյանի տուն-թանգարան»
