Համո Սահյան
Հունիսի 24-ին, ժամը 19-ին, «ԶԱՐԹՈՆՔ» համերգային ընկերությունը հրավիրում է Հրազդանի դրամատիկական թատրոն՝ ներկա գտնվելու հայ մեծանուն բանաստեղծ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ նվիրված գրական-երաժշտական անմոռանալի երեկոյին:
Սա բացառիկ հնարավորություն է վերապրելու սահյանական պոեզիայի անսաման խորությունը, լսելու նրա խոսքերով գրված երգերն ու զգալու հայրենի հողի կանչը։
Երեկոյի հատուկ հյուրն է բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը։
Մասնակցում են՝
ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը
Գրետա Մեջլումյանը
Ասմունքողներ՝Արսեն Ղազարյանը
Նարեկ Մարգարյանը
Երգերը կատարում է Հայկ Թոնգուրյանը։
Երեկոն վարում է ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։
Սիրով սպասում ենք Սահյանի պոեզիայի սիրահարներին։
Կազմակերպիչ՝ Զարթոնք ՍՊԸ
