Սարից այն կողմ
«Սարից այն կողմ» պիեսը պատմում է Արցախի ժողովրդի խորը կապի մասին իր հայրենի հողի հետ, մասնավորապես 2020 թ. Արցախյան
պատերազմից հետո: Ներկայացումը հագեցած է տարբեր սերունդների կերպարներով: Պիեսի կենտրոնում երկու դեռահասների անմեղ սիրո պատմությունն է, որոնք բախվում են իրենց հարազատ լեռները հավիտյան թողնելու և իրարից բաժանվելու ցավոտ իրողությանը:
85-ամյա պապին է, ով ուզում է վերադառնալ լեռներում գտնվող իր տունը, որ մնացել է ադրբեջանի տիրապետության տակ: Արցախյան առաջին
պատերազմից հաշմանդամ դարձած տղամարդը, ով չի կարողանում պատկերացնել իր կյանքը Արցախից դուրս, Հադրութիցի տղամարդը, ով
փորձում է հարմարվել և գոյատևել Ստեփանակերտում, իր տունը
Հադրութում կորցնելուց հետո, երիտասարդ աղջիկը, ով հույսով սպասում է պատերազմում անհետ կորած նշանածին և այլ կերպարներով, որոնց
համար Արցախի հողը պարզապես տարածք չէ, այլ իրենց հոգու անքակտելի մի մասը, իրենց էությունն ու ինքնությունը։
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ
