Concert
Genesis - պարային համերգ
Genesis - պարային համերգ
Սիրելի հանդիսատես,
Այս գեղեցիկ երեկոյի ընթացքում բեմում հանդես կգան «Գենեզիս>> պարի դպրոցի բոլոր տարիքային խմբերի սաները՝ ներկայացնելով տարվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները։ Համերգային ծրագիրը ներառում է բազմաժանր պարային բեմադրություններ, որոնք արտացոլում են մեր սաների աճը, ստեղծագործական միտքը, աշխատասիրությունն ու սերը դեպի պարարվեստը։
Այս միջոցառումը ոչ միայն հաշվետվություն է կատարված աշխատանքի մասին, այլև տոն է՝ նվիրված արվեստին, շարժմանը և ստեղծագործությանը։ Յուրաքանչյուր ելույթ պատմում է իր պատմությունը՝ փոխանցելով հույզեր, զգացմունքներ և անմոռանալի պահեր։
Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին կիսելու արվեստի, գեղեցկության և ոգեշնչման այս հրաշալի երեկոն։
Տոմսերի արժեքը՝ 4,000 - 10,000 դրամ։
