Elvina Makaryan Tribute by Livingston Jazz Band
Տոմսերն ամրագրվում են նվազագույնը 2 անձի համար:
Հունիսի 21-ին Լիվինգսթոնում սպասվում է բացառիկ երեկո․ Էլվինա Մակարյանի անկրկնելի ստեղծագործություններն ու խենթ գույները կթևածեն Լիվինգսթոն բենդի կատարմամբ։
Էլվինայի ամենահայտնի երգերը՝ կյանքի, սիրո ու հոգու մասին, նոր շունչ ու ճախրանք կստանան լիվինգսթոնյան բարձրաճաշակ միջավայրում։
Երեկոյի սկիզբը՝ 20:00
Դրես կոդ՝ դասական, կոկտեյլային
Հյուրերի նվազագույն թիվը՝ 2
Մուտքավճարը 1 անձի համար՝ 10000 դրամ
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1
Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Երվանդ Երզնկյանի ղեկավարած Լիվինգսթոն ջազ նվագախումբը և սիրված մեներգիչներ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված կատարումներից որոշները կարող են չհնչել՝ կախված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող մեներգիչներից։
Կազմակերպիչ՝ Հայր և որդի Երեմյաններ ՍՊԸ
