Dino Express
Ներկայանալ միջոցառումից15-20 րոպե առաջ, քանի որ նշված ժամին գնացքը շարժվելու է։
DINO EXPRESS
Ուշադրություն: Զբաղեցրեք ձեր տեղերը — «Դինո Էքսպրես»-ը շարժվում է:
Ներկայանալ միջոցառումից15-20 րոպե առաջ, քանի որ նշված ժամին գնացքը շարժվելու է։
Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։
Պատկերացրեք՝ իրական շարժվող գնացքը վերածվում է նախապատմական աշխարհի, որտեղ կենդանանում են դինոզավրերը, իսկ պրոֆեսիոնալ պալեոնտոլոգ-գիտնականները
ձեզ ուղեկցում են մեր մոլորակի միլիոնավոր տարիների պատմության միջով:
Յուրաքանչյուր ուղևոր դառնում է իրական գիտական էքսպեդիցիայի մասնակից՝ լի արկածներով, բացահայտումներով և անմոռանալի տպավորություններով
Մենք հրավիրում ենք ձեզ ուղևորվելու դեպի անցյալ՝ հարյուրավոր միլիոնավոր տարիներ առաջ, ծանոթանալու մեր մոլորակի զարմանալի բնակիչներին, բացահայտելու հետաքրքիր գիտական փաստեր և ամենակարևորը՝ անցկացնելու անմոռանալի ժամանակ ընտանիքով
Ի՞նչ է սպասվում մասնակիցներին
-2 ժամ տևողությամբ իմերսիվ շոու-ճանապարհորդություն իրական շարժվող գնացքով
- Պրոֆեսիոնալ դերասան-պալեոնտոլոգներ, որոնք կբացահայտեն նախապատմական աշխարհի գաղտնիքները
- Հսկայական դինոզավրերի շոու՝ մինչև 5 մետր երկարությամբ (Մասիս կայարանում)
- Պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում՝ հիշարժան պահերը պահպանելու համար
- Թեմատիկ ձևավորված գնացք, ֆոտոզոնա և հատուկ հետազոտողի սաղավարտներ յուրաքանչյուր մասնակցի համար
- Խաղեր, ինտերակտիվներ և դիսկոտեկ՝ հենց ճանապարհորդության ընթացքում
- Նվերներ յուրաքանչյուր փոքրիկ հետազոտողի համար՝
• պալեոնտոլոգիական գիտական հավաքածու
• անվանական հետազոտողի բեյջ
• արշավների լապտեր
• խմելու ջուր
«Դինո Էքսպրես»-ը ոչ միայն շոու է, այլ իրական ընտանեկան արկած՝ գիտության, զվարճանքի և ճանապարհորդության հրաշքներով
Տեղեկություններ
Տոմս՝ 15.000 դրամ
Յուրաքանչյուր 10 տոմսի դեպքում՝ 1 տոմս նվեր
Խորհուրդ տրվող տարիք՝ 3–14 տարեկան
Տևողություն՝ 2 ժամ
Գնացքը մեկնում և վերադառնում է Երևանի երկաթուղային կայարանից (Տիգրան Մեծի 80), կանգառով 1 ժամ Մասիս կայարանում, որտեղ տեղի է ունենում դինոզավրերի շոուն։
Յուրաքանչյուր ուղևոր (անկախ տարիքից) վճարովի է և զբաղեցնում է առանձին տեղ։
Առանց մեծահասակների երեխաների մասնակցությունը չի թույլատրվում։
Բոլոր մեծահասակների համար ներառված է նույն ծրագիրը, ինչ երեխաների համար։
Կազմակերպիչ՝ Անատոլի Սամկով ԱՁ
