Քրջի Bazzar
«Քրջի Bazzar». դոկումենտալ-վերբատիմ ներկայացում
ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն (Պապ թագավորի 26, նախկին՝ Ամիրյան)
«Քրջի բազար»-ը հայտնի է որպես հին իրերի շուկա, որտեղ մարդիկ վաճառում են օգտագործված՝ երբեմն նաև էժան կամ հնացած իրեր (հագուստ, կոշիկ, կահույք և այլն)։ Այն ձևավորվել է ինքնաբուխ՝ 1990-ականների սոցիալ-տնտեսական դժվարությունների շրջանում և գործում է մինչև օրս։
Դոկումենտալ-վերբատիմ թատրոնը թատերական ձև է, որտեղ ներկայացման տեքստը կազմվում է իրական մարդկանց խոսքից՝ բառացիորեն («verbatim»՝ բառացի) վերցված հարցազրույցներից, վկայություններից կամ փաստաթղթերից։
Ուսանողները երեք ամիս շարունակ այցելել են «Քրջի բազար», որտեղ իրականացրել են հետազոտություն․ անցկացրել են հարցազրույցներ, գտել ու ուսումնասիրել այնտեղի մարդկանց, խոսել իրենց հետ:
Աշխատանքի ղեկավարներ՝ Նադեժդա Իսրաելյան, Դիանա Ռազիել
Պիեսը հեղինակել են Ռուբեն Բաբայանի արվեստանոցի ուսանողները
Վերբատիմ թատրոնում կարևոր է էթիկական կանոնների պահպանում՝ հատկապես հարցազրույց տվող մարդու իրավունքների պաշտպանությունը։ Պահված է գաղտնիությունը՝ իրական կերպարների անունը և տվյալները փոփոխված են կամ չեն նշվում։
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Կազմակերպիչ՝ ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն
