Թութուշը և մյուսները
«Թութուշը և մյուսները»
Սիրելի՛ փոքրիկներ և ծնողներ,
Ձեզ ենք ներկայացնում բարու, ընկերասիրության, համերաշխության և երազանքներին հավատալու մասին մի գեղեցիկ հեքիաթ։
«Թութուշը և մյուսները» մանկական ներկայացումը պատմում է բարու և չարի պայքարի մասին՝ հիշեցնելով, որ ընկերությունը, փոխօգնությունն ու ազնվությունը միշտ հաղթում են։ Ներկայացման ընթացքում փոքրիկ հանդիսատեսը կծանոթանա նաև մասնագիտական կողմնորոշման կարևոր գաղափարին՝ հասկանալով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինքնուրույն ընտրի իր ապագա մասնագիտությունը՝ ըստ իր հետաքրքրությունների և կարողությունների։
Գունեղ կերպարներ, հետաքրքիր արկածներ, ուրախ տրամադրություն և կարևոր արժեքներ՝ ամբողջ ընտանիքի համար։
Հուլիսի 19-ին
Ժամը՝ 15։00-ին
Սպասում ենք ձեզ՝ միասին բացահայտելու բարության և երազանքների կախարդական աշխարհը։
Տոմսերի արժեքը՝ 2000դր
Հասցե՝ Աբովյան 196, Գյումրի
Կազմակերպիչ՝ Գյումրու Մտորումների Թատրոն ԳՄԹ
