Ջազզ երեկո ԳԱԹ-ում
«Ջազը մարդկային կյանքի հիմն է իր բոլոր արտահայտչամիջոցներով` անհեթեթությամբ, անհասանելիությամբ, վեհությամբ, բանականությամբ, խորությամբ, սեքսուալությամբ...»։
Հուլիսի 25 -ին` ժամը 18:00-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Ջազը ԳԱԹ-ում» միջոցառումների շարքի հաջորդ հանդիպումը։ Այս անգամ երեկոն նվիրված է անվանի ջազմեն, թմբկահար, ջազի տեսաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն (Չիկո) Թութունջյանի հիշատակին։
Կներկայացվի Արմեն Թութունջյանի հեղինակած «Ջազը Հայաստանում» գիրքը, կխոսվի նրա կյանքի, գործունեության, հայաստանյան ջազարվեստում ունեցած դերի մասին։ Երեկոյի հատուկ հյուրը կլինի Չիկոյի որդին՝ Հայկ Թութունջյանը:
Եվ իհարկե, կհնչի կենդանի ջազ` դաշնակահար Կարեն Գրիգորյանի տրիոյի կատարմամբ։
Հյուրերին սպասվում է գինու հյուրասիրություն։
Տոմսի արժեքը` 5000 դր.։
Սիրով սպասում ենք բոլորին` հայաստանյան ջազի պատմությամբ ու հնչյուններով անցկացնելու ամառային ամենաջերմ երեկոներից մեկը։
—
Հասցե՝ ք. Երևան, Արամի 1
Կազմակերպիչ՝ Կազմակերպիչ՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
