Գերին և Գրեյսը
«ԳԵՐԻՆ ԵՎ ԳՐԵՅՍԸ»
Ներկայացման համառոտ նկարագրություն
Գրեյս՝ (80 տարեկան Ամերիկուհի) ապրում է ծերատանը, անցյալի հիշողություններով և ակնկալությամբ, որ մի օր իր փեսացուն պատերազմից վերադառնալու է… Հանկարծ նրա աշխարհը շրջվում է գլխիվայր, երբ Գերին՝ (97 տարեկան Հայ նկարիչ) տեղափոխվում է հարեվան հիվանդասենյակ, որի պատճառով նրանք հարկադրված են կիսելու ընդհանուր պատժգամբը, ինչն էլ դառնում է կոնֆլիկտի հիմնական պատճառ…Եվ ահա երկու հոգի՝ տղամարդ և կին, լինելով կյանքից լքված անծանոթներ, պետք է սովորեն կիսել այն տարածքը, որտեղ նրանք համակեցության մեջ են։
Գերին դառնացած է այս աշխարհից, լքված կնոջ ու զավակների կողմից, ինչի արդյունքում էլ նախընտրում է մեկուսացված ապրել իր սեփական կտավների՝ մանկության հիշողությունները պատկերող նկարների մեջ։
Բայց որքան Գերիի եվ Գրեյսի հակամարտությունը սրվում է, այնքան նրանք սկսում են զգալ միմյանց շատ ավելի մոտ, քան սպասում էին, և նրանց անձնական պատմությունները տարօրինակ կերպով կարծես նույնանում են։ Նրանց ուրախությունը, ափսոսանքը և սերը հիշողություններ են, որոնք թվում են չափազանց հեռավոր իրական լինելու համար։ Երկուսն էլ դաժան պատերազմի ճակատագրական զոհեր էին՝ անհույս սպասումով, որ մի օր, հրաշքով կհանդիպեն նրանց, ում կորցրել են պատերազմի ամայության մեջ։ Բայց ժամանակի ընթացքում սկսում են մխիթարություն գտնել միմյանց ընկերակցության մեջ։ Այն, ինչ սկսվում էր որպես ընդհանուր վեճ, աստիճանաբար վեր է ածվում սիրո պատմության։
Գերին և Գրեյսը, հակառակ իրենց տարիքի, լավատես են և լեցուն ապրելու ցանկությամբ։ Նրանց կատակներն ու նուրբ հոմորի զգացումն այս կերպարներին տալիս է բացառիկ օպտիմիստական երանգ, դարձնելով առավել կոմիկական։ Նրանց հիշողություններն ու սխալները համընդհանուր են, համամարդկային և չունեն նեղ ազգային պատկանելություն։ Պիեսը ընդգծում է այն փաստը, որ պատերազմի դաժանությունը չի վեր
ջանում ճակատամարտի ավարտով, և բոլոր նրանք, ովքեր առնչվում են դրա հետ, ստանում են վերքեր, որոնք կրում են իրենց ողջ կյանքի ընթացքում։
Ներկայացումը հանդիսատեսին հնարավորություն է տալիս վերլուծել կյանքն առհասարակ և հասկանալ , թե որ որոշումներն են մեզ դարձնում այն, ինչ մենք կանք, և միևնույն ժամանակ լուսավորում է այն գաղափարը, որ սերն ու նվիրումն են իրականացնում երկար սպասված հանդիպումը…
«Գերին և Գրեյսը» տրագիկոմեդիա է, երկու գործողությամբ, և նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար…
Ներկայացման տևողությունն է՝
1 - ժամ, 45 - րոպե
Տոմսերի արժեքը՝ 5000-20 000 դրամ։
