Կորցրած հույսերի տունը
«ԿՈՐՑՐԱԾ ՀՈՒՅՍԵՐԻ ՏՈՒՆԸ» (Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի հիման վրա) պլաստիկ ներկայացում
Ժիրայր Դադասյանի՝ հատուկ արվեստանոցի շրջանավարտների մասնակցությամբ:
Բեմադրող ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան
Ռեժիսոր՝ Իննա Հախնազարյան
Սպասել մի խոսքի, մի վերադարձի, մի փոփոխության, մի հույսի, որը գուցե այլևս գոյություն չունի։
Այստեղ լռությունը պարզապես լռություն չէ։ Այն թաքցնում է վախը, ցավը, սերը, զայրույթը և այն ամենը, ինչը մարդիկ երբեք չեն համարձակվել ասել։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդն այլևս չի կարողանում խոսել, բայց ներսում նրա ամբողջ աշխարհը գոռում է։ «Կորցրած հույսերի տունը» պատմություն է չասվածի մասին։ Այն մարդկանց մասին, ովքեր կանգնել են անցյալի և ապագայի միջև՝ չկարողանալով կատարել այն վճռական քայլը, որը կարող էր փոխել իրենց կյանքը։
Եվ գուցե, երբ բոլոր խոսքերն արդեն ավարտվել են, մնում է միայն աղոթքը. «Թող իմ լռությունը դառնա աղոթք, և ներսիս աղմուկը՝ խաղաղություն Քո ներկայությամբ»։
Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ
Կազմակերպիչ՝ ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն
