Մշակութային ճամփորդություն դեպի Դիլիջան
Գնում ենք բացահայտելու Դիլիջանի մշակութային հարստությունը:
Այցելելու ենք`
▫️Դիլիջանի Ժողովրդական արվեստների թանգարան
▫️Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահ
▫️Արհեստների և արվեստների համահայկական 15-րդ ավանդական փառատոն
Թանգարաններում ունենալու ենք պրոֆեսիոնալ էքսկուրդիա՝ ծանոթանալով մեր ժողովրդական արվեստի բացառիկ նմուշներին և հայ մեծանուն նկարիչների աշխատանքներն ամփոփող շքեղ հավաքածուին: Իսկ փառատոնի շրջանակում տեսնելու ենք Հայաստանի բոլոր մարզերի հայ ստեղծագործողների աշխատանքները՝ միաժամանակ մասնակցելով Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքների ավանդական ու տեղական խոհանոցների համեղ ուտեստների համտեսներին և ազգային երգ ու պարի համերգային ծրագրին:
Մասնակցության վճարը՝ 15.000 ՀՀ դրամ
Ներառում է՝
Տրանսպորտի ծառայություն
Թանգարանների մուտքավճարները, էքսկուրսավարների ծառայությունները
Շարժվում ենք ժամը 9:00` Մատենադարանի մոտից:
Կազմակերպիչ՝ Սուսաննա Մակունց ԱՁ
