«Պոթոս»
Գասպար և Պարողներ / ԱՄՆ
«Պոթոս»
Ժամանակակից Պար
2009-ին բեմ բարձրանալու առաջին պահից, պարային ընկերությունը մշտապես հիացրել է հանդիսատեսին ողջ Հյուսիսային Կարոլինայում, ազգային և միջազգային հարթակներում: Պարային ընկերությունը ղեկավարում է հիմնադիր և տնօրեն Գասպար Լուիսը, աշխարհահռչակ Պիլոբոլուս Պարային Թատրոնի նախկին պարող: Լուիսը սերտորեն փոխգործակցում է իր պարողների հետ՝ ստեղծելով ներկայացումներ, որտեղ շարժումը, լիրիկան, աթլետիկան լրացնում են միմյանց:
«Պոթոս»-ը ինքնամտորումների և կարոտի մասին է։ Ներկայացումը ոգեշնչված է Ժան-Միշել Բասկիայի կյանքից, արվեստից և աշխարհից, ում կյանքի տարբեր դրվագները արտացոլվում և վերաիմաստավորվում են ժամանակակից պարի շարժման միջոցով։
Ռեժիսոր՝ Գասպար Լուիս
Տոմսերի արժեքը՝ 2.500 դրամ
