The Body Knows
Ժամանակակից պարի երեկո՝ չորս բեմադրություն մեկ երեկոյի ընթացքում
ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն (Պապ թագավորի 26, նախկին՝ Ամիրյան)
Կնոջ մարմնի չորս վիճակ՝ մարմին, որը զգում է, մտածում, հիշում և խոսում առանց բառերի։
Սա ճանապարհորդություն է դեպի մարմնի խորքերը՝ սիրո, ցավի, խոցելիության, լարվածության, ուժի և ինքն իրեն ընդունելու միջով։
The Body Knows՝ երեկո մարմնի մասին, որն ավելին գիտի, քան մենք հասցնում ենք գիտակցել։
Extraordinary
Այս ներկայացումը ստեղծվել է ինտուիտիվ մղումով։ Ոգեշնչված է երաժշտությունից և Բուտո պարաոճից. ամեն շարժում ծնվել է ենթագիտակցորեն, երաժշտության հնչյուններից։ Սա մարմնի, տարածության ու երաժշտության միջև ստեղծված կապ է։ Այստեղ միտքը տարածության ու երաժշտնության ներգործուման արտահայտումն է մարմնի միջոցով։
Խորեոգրաֆ՝ Սյուզաննա Միսակյան
Արտիստներ` Լիանա Երիցյան, Արինա Մուսաելյան, Մալենա Եղիազարյան, Մանե Արշակյան, Սիմոնա Ղուկասյան
ՈՂՆԱՇԱՐ / THE SPINE
Ողնաշարը հանդիսանում է մարդու ներաշխարհի և բանականության հայելին, որտեղ մտքի քաոսն ու լարվածությունը խաթարում են մարմնի կառուցվածքը, իսկ գիտակցված շարժումն ու ներքին խաղաղությունը վերականգնում են հոգու, մտքի և մարմնի կատարյալ հավասարակշռությունը:
Ռեժիսորներ՝ Մալենա Եղիազարյան, Գրետա Ալավերդյան
Արտիստներ` Սյուզաննա Միսակյան, Լիանա Երիցյան, Սոնա Խաչատրյան, Սոնա Ղազարյան, Սիմոնա Ղուկասյան, Էդիտա Բաղդասարյան, Մարիյա Գրիգորյան, Մանե Արշակյան, Արինա Մուսաելյան, Լիաննա Զաքարյան, Սուսաննա Կարապետյան, Սոնա Հովհաննիսյան
BUSH LADY. ՄԱՐԴ՝ ԿՆՈՋ ՄԱՐՄՆՈՒՄ
Սա մի մարմնի պատմություն է, որը փոխվում է և շարունակում ապրել։
Սա ճանապարհ է՝ ուրիշների սպասելիքներին համապատասխանելու փորձից մինչև ինքն իրեն ընդունելը՝ թույլ և ուժեղ, նուրբ և զայրացած, անկատար և կենդանի։
Bush Lady՝ պատմություն մարմնի մասին, որն իր մեջ արդեն իսկ կրում է ուժը՝ դիմանալու, սիրելու, կորցնելու և նորից ապրելու։
Ռեժիսոր՝ Արինա Մուսաելյան
Արտիստներ` Արինա Մուսաելյան, Սյուզի Միսակյան, Լիանա Երիթայան, Տաթև Խաչատրյան, Սուսաննա Կարապետյան, Սիմոնա Ղուկասյան, Միլենա Գիժլարյան
TOMBRA
Tombra-ն ոգեշնչված է Կարլ Գուստավ Յունգի «անիմա» և «անիմուս» արքետիպերով, ինչպես նաև իսպանացի կնոջ կերպարով և մշակույթով։ Այն բացահայտում է կնոջ ներաշխարհում հակադիր ուժերի` վախի ու քաջության, նրբագեղության ու դիմացկունության, փխրունության ու ուժի միասնությունը։
Խորեոգրաֆ` Սոֆյա Գևորգյան
Արտիստներ` Մարիամ Շատինյան, Նատալի Սուքիասովա, Մելինե Արշակյան, Սյուզաննա Միսակյան, Սոֆյա Գևորգյան
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ
Կազմակերպիչ՝ ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն
