Ջազային Ազնավուր
ՋԱԶԱՅԻՆ ԱԶՆԱՎՈՒՐ | ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Վահե Մելիքսեթյան կրթաբժշկական հիմնադրամը, «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի պետական ջազ նվագախումբը և «Սի Սքուերդ»-ը ներկայացնում են «Ջազային Ազնավուր» բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, խոստումնալից կլինիկական դեղագետ և գիտնական Վահե Մելիքսեթյանի ծննդյան 38-ամյակին։
Համերգի ընթացքում Շառլ Ազնավուրի սիրված ստեղծագործությունները կհնչեն ջազային նոր մոտեցմամբ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի և մենակատարների կատարմամբ։
Մենակատարներ՝
Հայկ Պետրոսյան
Ինգա Արշակյան
Սոնա Ռուբենյան
Գոռ Սուջյան
Համերգային ծրագրում՝
• La Bohème
• She
• La Mamma
• Je t’Attends
• Emmenez-moi
• Mes Emmerdes
• Yesterday When I Was Young
• Les Plaisirs Démodés
• Sa Jeunesse
• Une Vie d’Amour
• Pour toi Arménie
• For Me, Formidable
Նոյեմբերի 5 | 19:30
Արամ Խաչատրյան համերգասրահ
Համերգի ողջ հասույթն ուղղվելու է Վահե Մելիքսեթյան կրթաբժշկական հիմնադրամի կրթական և բժշկական ծրագրերի իրականացմանը։
Կազմակերպիչ՝ Վահե Մելիքսեթյան հիմնադրամը, «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ
