«Տգեղը»
«Տգեղը»
Մարիուս ֆոն Մայենբուրգ
The performance will be in Armenian, with English subtitles.
Նոյեմբերի 27-ին, ժամը՝ 19։00
Բեմադրիչ՝ Մհեր Զաքարյան
Լեթթեն տգեղ է։ Այնքան տգեղ, որ իր իսկ գյուտը ներկայացնելու պատիվը վստահում են ուրիշին, իսկ սեփական կինը խուսափում է նրա դեմքին նայելուց։ Միակ ելքը պլաստիկ վիրահատությունն է, որը նրան օժտում է անդիմադրելի գեղեցկությամբ՝ բերելով փառք, հարստություն ու հաջողություն։
Սակայն շուտով նրա նոր դեմքը վերածվում է ապրանքի, որն սկսում են զանգվածաբար պատճենել ու վաճառել բոլորին, և Լեթթեն կորցնում է սեփական ինքնության զգացողությունը։
Գերմանացի դրամատուրգի այս սուր ու անխնա երգիծանքը արտաքինի մոլուցքի, գեղեցկության պարտադրված չափանիշների և սեփական «ես»-ը կորցնելու վտանգի մասին է։
Բեմադրության մեջ սպիտակ բեմը վերածվում է վիրահատարանի ու արվեստանոցի, որտեղ դեմքերը հանդիսատեսի աչքի առաջ քանդակում են, ներկում ու վերաձևում։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ
Ներկայացումը բեմադրվել է ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում՝ Հայաստանում Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում։
Կազմակերպիչ՝ ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն
