Cinema
Հայակ կինոփառատոն «Անպոչ ճգնավորը»
Ռեժիսոր՝
Խաչիկ Չալիկյան
Ֆիլմը նկարահանվել է համանուն պիեսի հիման վրա: Ըստ հայկական միջնադարյան լեգենդի` սուրբ Կարապետը (Հովհ. Մկրտիչը) գլխատվելուց առաջ նզովել է կանանց` արգելելով իր գերեզմանին մոտ գնալ: Սակայն Հուրի անունով մի աղջիկ ուխտի է գալիս սուրբ Կարապետ` սրբի գերեզմանին և նրան պոչ է աճում, դեմքին էլ` մորուք: Հուրին դատապարտվում է հավերժ ծառայել սրբի գերեզմանին: Ֆիլմն սկսվում է այն պահից, երբ Կարապետի մասունքները բերել են Հայաստան` վերաթաղելու: Հուրին հավատարիմ ուղեկից Լոշտակի հետ հայտնվել է նախագահի նստավայրում: Եվ սկսվում է ողբերգությունը. սիրո հավերժական ոգին, հայտնվելով սիրուց զերծ մեր իրականության մեջ, տրոհվում է և անէանում: