Բարեգործական կինոցուցադրություն՝ ի աջակցություն Արթուր Սահակյանի
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Կինոյի տունը հրավիրում են երիտասարդ կինոռեժիսոր Արթուր Սահակյանի երկու ֆիլմերի
բարեգործական ցուցադրությանը։
Արթուրն այժմ պայքարում է քաղցկեղի դեմ և մեր աջակցության կարիքն ունի՝ արտերկրում բուժումը շարունակելու համար։
Հանդիպենք կինոդահլիճում՝ դիտելու Արթուրի ֆիլմերը և միասին աջակցելու նրան։
Եթե չեք կարող ներկա լինել, կարող եք օգնել՝ տարածելով այս հայտարարությունը կամ մասնակցելով reArmenia-ում իրականացվող դրամահավաքին` https://rearmenia.com/hy/fundraisers/help-save-arturs-life
Տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Արթուրի բուժմանը։
Կին ոյի տուն, Մեծ դահլիճ
Նոյ եմբերի 15 | 19։00
Աջակցել Արթուրին reArmenia-ի միջոցով
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ
Կազմակերպիչ՝ Զեյրո Ստուդիո
