Սուրբծննդյան մի հուշ
Տարիքային խումբ՝ 3+
«Սուրբծննդյան մի հուշ»
Ըստ Թրուման Կապոտեի համանուն պատմվածքի
Տասը տարեկան Բադին և նրա վաթսունամյա լավագույն ընկերը որոշում են Սուրբծննդյան թխվածքաբլիթներ պատրաստել՝ իրենց փոքրիկ ուրախությունը կիսելով աշխարհի հետ։ Անսովոր արկածներով, վանիլի ու կոճապղպեղի բույրով լի այս պատմությունը մեծացած Բադիին վերադարձնում է մանկության ամենաջերմ ու կախարդական Սուրբծննդյան հուշերին, որոնք կենդանանում են բեմում։
Սա պատմություն է տարիք չճանաչող ընկերության և սրտում պահվող տոնի մասին:
Ներկայացումը կուղեկցվի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի ջերմ կատարումներով ու զանգակների անմոռանալի հնչյուններով:
Թատրոնում ձեզ սպասում է նաև ներկայացման բարի, ընկերասեր ու հավատարիմ մեծ շունը:
Եկեք ամբողջ ընտանիքով՝ միասին վայելելու այս ջերմ ու կախարդական պատմությունը։
Ներկայացմանը կհաջորդի կախարդական ու համեղ թխուկի հյուրասիրությունը:
Բեմադրող ռեժիսոր՝ Մհեր Զաքարյանի
Բեմանկարիչ՝ Տիգրան Հարությունյան
Դերերում՝ Լիզա Ենգիբարյան, Տիգրան Սրապյան, Գագիկ Մարգարյան, Ռաֆիկ Մաջարյան
Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի խմբավար՝ Հասմիկ Ամատունի
25 դեկտեմբերի - 13 հունվարի
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն, Պապ թագավորի 26
