Exhibitions
Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդես
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Կազանջյանի (ծնվ. 1938) գործերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի 2014 թվականի մայիսի 2-ից 27-ը:
Ցուցահանդեսում ներկայացված երկերն ի հայտ են բերում Կազանջյանի ստեղծագործության բազմազան շերտերը` եռաչափ " պաստառ-նկարներից" մինչև առավել ֆորմալ դրվագանկարներն ու պղնձի վրա արված օֆորտները: Պատկերահանդեսում տեղ են գտնելու ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ներառում են քաղաքային բնանկարներ, նաև՝ հայկական թեմաներ, ինչպիսիք են՝ Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, ինչպես նաև՝ անդրադարձ որոշ սրբապատկերային գործերի. Լեոնարդո դա Վինչիի " Ավետում" կամ Միքելանջելոյի "Պիետա" ստեղծագործություններին: