Theater
«Ջուլիետա Կապուլետտի անունով աղջիկ» / Zara Avis
Բեմադրիչ՝ Գեորգի Խոջոյան
«Անվերջ թատերական կղզի» մնջախաղի և պոեզիայի թատրոնը հրավիրում է Ձեզ դիտելու երկու մոնոներկայացում
Հասմիկ ԿԻՐԻՇՅԱՆ՝
«Ջուլիետա Կապուլետտի անունով աղջիկ»
Վաղուց, շատ վաղուց աշխարհում ապրում էր մի աղջնակ:
Ապրում էր նա՝ փայփայելով իր ազատասիրությունն ու անհնազանդ ոգին: Իր տասներեք տարվա սեմին նա ապրեց ամենազորեղ և ամենախորին զգացմունքը ու մնաց որպես
Սիրո և Հավատի խորհրդանիշ:
Եւ կմնա…
Զարուհի ՄԱՐԳԱՐՅԱՆ՝
"Zara Avis"
Թռիչք... Հոգու Թռիչք...
Ձգտում դեպի այն, ինչը չես գտնի Երկրային աշխարհում... Ձգտում լինելու ազատ, լինելու Երկնային աշխարհի մի մասը, ձգտում հասկանալու քո էության թռչնին: Հասնելով երկնքին`
դու փոխվում ես....