Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի փակման միջոցառումներ Երևանում
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական շաբաթի շրջանակում հրավիրում է ծանոթանալու նորարար և մշակութային Եվրոպային: Բացահայտիր, մասնակցիր և արտահայտվիր:
Մայիսի 24-ին Երևանում, Ազատության հրապարակում հրավիրում ենք Ձեզ մասնակցելու փակման միջոցառումներին, որոնք են՝
*11:00 - 14:00 - Քննարկում ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ.
16:00 - 18:00 - Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդես
20:00 - 22:30 - Եվրոպայի օրվա տոնական համերգ.
Դանիել Ուեյփլս (Միացյալ Թագավորություն)
Լուկա Նիժետիչ (Խորվաթիա)
DJ Pixie (Գերմանիա)
*Մասնակցության համար հարկավոր է նախապես գրանցվել:
Այցելեք և իմացեք ավելին Եվրամիություն-Հայաստան համագործակցության և եվրոպական մշակույթի մասին
Սպասում ենք ձեզ մայիսի 24-ին Երևանում՝ Ազատության հրամապարակում։
Մուտքն ազատ է: