Կյանք` անսովոր սովորական / Life Less Ordinary
«4+» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հրավիրում են Ձեզ ներկա գտնվելու Նազիկ Արմենակյանի և Անուշ Բաբաջանյանի «Կյանք` անսովոր սովորական» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: Վիգեն Գալստյանի համադրած այս ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանյան հասարակության լուսանքցներում ապրող մարդկանց պատմություններ և նրանց ամենօրյա, հերոսական պայքարը` ճանաչման, ուրախության և արժանապատվության համար: Անկախ նրանց սեռից, ֆիզիկական խնդիրներից, ազգությունից կամ տարիքից, նրանք մարդիկ են, որոնց գոյատևելու և հաջողության հասնելու վճռականությունը բացահայտում է կյանքի սովորական թվացող կողմերը դրամատիկ ու նոր լույսի ներքո: Երկու լուսանկարիչների հակադիր մոտեցումները ներկայացնում են նյութը միևնույն դիտանկյունից: Նրանք ցույց են տալիս, թե ինչպես են պատկերները ձևավորում մեր ընկալումները նրանց մասին, ովքեր հաճախ ճնշված են և մոռացության մատնված: Թեև դրանք ընդամենը իրականության փոքրիկ բեկորներներ են, այս լուսանկարները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու մեզ շրջապատող առօրյա աշխարհի բազմազան շերտերի մասին:
Նախագիծը իրականացվել է Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ: