Նորաձևության մարքեթինգ/Fashion marketing
Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է բացառիկ մասնագիտական վերապատրաստման դասընթաց “Նորաձևության մարքեթինգ” թեմայով:
Դասընթացը կօգնի ուսումնասիրել ժամանակակից նորաձևության շուկայավարման հիմնական հասկացությունները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի միջազգային բրենդերի օրինակների հիման վրա պրակտիկ ձևաչափով առնչվելու այս յուրահատուկ բնագավառի բիզնեսի հիմունքներին:
Դասընթացի հիմնական թեմաները` Նորաձևության մարքեթինգի էությունը, Նորաձևության շուկայի կառուցվածքը եւ հիմնական մակարդակները: բարձր նորաձևություն, պատրաստի և զանգվածային նորաձեւություն, Նորաձեւության բիզնես: ֆրենչայզինգ, Նորաձեւության քարտեզ: նորաձեւութան մասնագիտական ցուցահանդեսներ, նորաձևության քաղաքներ, Նորաձեւության մարքեթինգի կանխատեսումներ: միտումներ և վերլուծություններ
մասնագիտական գրականությունը pdf ֆորմատով
Դասընթացի տեսակը: Բաց
Դասընթացի լեզուն `հայերեն
Մեթոդաբանություն: Դասընթացը ինտերակտիվ է, ներկայացվում են սլայդներ, իրավիճակային դեպքեր, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, տեսական եւ գործնական խնդիրներ:
Դասընթացի ավարտին ունկնդիրներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Մասնակիցների թիվը`10, մասնակիցների քանակի սահմանափակումը պայմանավորված է յուրաքանչյուր ունկնդրին նյութի առավելագույն մատուցման նպատակով։
Տևողությունը` ընդհանուր 3 ժամ
Գրանցման և վճարման վերջնաժամկետը՝ 23.05.2014
Մասնակցության վճարը բաց դասընթացի դեպքում՝ անձը 20, 000 դրամ, ներառյալ բոլոր հարկերը
