Միավորելով երաժիշտներին. Մաս 3. Երաժշտական տոնավաճառ և ազատ բեմ
Տիկնայք և պարոնայք, տղաներ և աղջիկներ, արդեն մոտ է մեր «Միավորելով երաժիշտներին» միջոցառումների շարքի երրորդ մասը: Այս անգամ մեզ մոտ անցկացվելու է երաժշտական «տոնավաճառ», որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան վաճառել, ինչպես նաև գնել երաժշտական թեմատիկային առնչվող ցանկացած բան.
- Երաժշտական գործիքներ
- Տեխնիկա (ուժեղացուցիչներ, միկրոֆոններ, միկրոֆոնների կանգնակներ, երաժշտական գործիքների պատյաններ և այլն):
- Ձայնային սկավառակներ, վինիլներ, նոտագրած երաժշտություն, գրքեր երաժշտության մասին
- Այլ ապրանքներ` կրծքանշաններ, շապիկներ, պաստառներ:
Վաճառքի ողջ ընթացքում երաժիշտները հնարավորություն կունենան նվագել, ինչպես նաև ցանկության դեպքում հենց տեղում կկարողանան փորձել վաճառվող երաժշտական գործիքները: Եթե այս գաղափարը ձեզ հետաքրքրեց, հունիսի 8-ին՝ ժամը 18:00-ից մինչև 22:00-ը սպասում ենք ձեզ Էօնում: Ամբողջ միջոցառման մուտքը 1000 դրամ է, որը ներառում է մեր սովորական ծառայությունները` սուրճ, թեյ, քաղցրավենիք, մրգեր և այլն: Այդ օրը մեզ մոտ նաև վաճառվելու է գարեջուր:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.:
Հարսանիք թիկունքում
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ:
Գայանե
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Ապրիլ՝ 5000-20000 դրամ Մայիս ՝ 5000-15000դրամ: